Մատչելի հղումներ

Ուկրաինայի ուժերը որոգայթի մեջ են ընկել Սլավյանսկի մոտակայքում


Ռուսաստանամետ զինյալները՝ Ուկրաինայի արևելյան Սլավյանսկ քաղաքի մոտակայքում, 5 մայիսի 2014 թ.

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության համաձայն, երկրի Հակաահաբեկչական կենտրոնի ուժերին դիմակայում է մոտ 800 զինյալից բաղկացած մի ջոկատ

Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքի մոտակայքում երկրի Հակաահաբեկչական կենտրոնի ուժերն ընկել են որոգայթի մեջ, որից հետո մարտ է ծավալվել:

Ուկրաինայի Հակաահաբեկչական կենտրոնի ուժերի կողմից իրականացվող գործողությունների վայրում է գտնվում երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, որը, Ուկրաինայի ներքին գործերի նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, տեղեկացրել է, որ «հայտնաբերված ահաբեկիչների խմբավորումը կիրառում է ծանր զենք, կրակ է վարում խոշոր տրամաչափի զենքերից, կիրառում են ականանետներ և այլ տեխնիկա»:

Ավակովի հայտարարության մեջ ասված է, որ երկու կողմից կան տուժածներ:

«Ուկրաինայի ուժային կառույցների ծառայողների շրջանում վնասվածքներ է ստացել 8 մարդ», - տեղեկացրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարը:

Ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալության տվյալների համաձայն, Սավյանսկի մոտակայքում ծավալված մարտում զոհվել է 20-ից ավելի ռուսաստանամետ զինյալ:

«Ռոյթերս» գործակալության թղթակցի համաձայն, Սլավյանկսի մոտակայքում ծավալված հրաձգություն չի դադարել գրեթե ամբողջ օրվա ընթացքում:
XS
SM
MD
LG