Մատչելի հղումներ

Բժիշկները հորդորում են փրկել մայրերի և նորածինների կյանքը ծննդաբերության ժամանակ


Բժիշկները հորդորում են փրկել մայրերի և նորածինների կյանքը ծննդաբերության ժամանակ
Բժիշկները հորդորում են փրկել մայրերի և նորածինների կյանքը ծննդաբերության ժամանակ

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ամեն րոպե մեկ կին է մահանում հղիության ընթացքում, իսկ միլիոնավոր կանայք տանջվում են հղիության ընթացքում՝ վարակների և հիվանդությունների պատճառով:

Համաշխարհային այս ողբերգության դեմ պայքարելու համար մայրական առողջության մասնագետները գիտաժողով էին կազմակերպել այդ խնդրի շուրջ ռազմավարություն մշակելու համար:

«Կյանքը փրկել ծննդյան ժամանակ» մրցույթի հաղթող ճանաչվեց Ավստրալիայի Մոնաշ համալսարանից բժիշկ Միշել Մըքինտոշն իր աշխատակիցների հետ: Նրանք մշակել են օքսիտոցին դեղորայք պարունակող ներշնչական ցողիչ, որը կրճատում է ծննդաբերությունից հետո արյունահոսությունը, ինչը կազմում է աշխարհում մայրական մահացության դեպքերի 25 տոկոսը:

«Չոր փոշի ենք արտադրելու, որը պարունակելու է օքսիտոցին, որը մայրը կարող է ներշնչել թոքերը, որտեղից էլ այն կներծծվի արյան շրջանառության մեջ», - ասում է բժիշկՄըքինտոշն:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ վարակները, հղիության վտանգավոր ընդհատումներն ու այլ բարդություններ կազմում են մայրական մահացության 70 տոկոսը:

«Դա է պատճառը, որ որակավորված մասնագետի ներկայությունը ծննդաբերության ժամանակ կարևոր է», - ասում է «Փրկեք երեխաներին» մասնավոր կազմակերպության աշխատող, բժիշկ Ջոյ Լոունը:

Նրա համաձայն, խիստ կարևոր են ծննդաբերության ընթացքում խնամքի ոլորտում կատարվող ներդումները՝ համապատասխան մասնագետի ներկայություն, համապատասխան սարքավորում և պատշաճ աջակցություն: «Եվ դա միակ կարևոր գործոնն է, որ կփրկի մոր կյանքը», - ասում է բժիշկ Լոունը:

Ֆիլադելֆիայի Դրեքսել համալսարանի բժիշկ Օուեն Մոնթգոմերին մայրական առողջապահության ոլորտում է աշխատել Թանզանիայում, Մոզամբիկում և Գամբիայում: Մրցույթին նա մասնակցում էր մանկաբարձուհիներին դժվար եւ կյանքը փրկող որոշումներ կայացնել վարժեցնող ծրագրով ։

Բժիշկ Մոնթգոմերիի համաձայն, ծրագիրն օգնել է մանկաբարձուհիներին հասկանալ, թե որ իրավիճակներում լավագույն լուծումն արտակարգ կեսարյան հատումն է:

«Փորձառու մանկաբարձուհիներին անցնում են անատոմիայի դասընթաց, ապա գերժամանակակից մանեկենի վրա կատարում է կեսարյան հատում», - աում է բժիշկ Մոնթգոմերին:

Աշխարհում մայրական և մանկան մահացության ամենաբարձր ցուցանիշը Հնդկաստանում է:

Հնդկաստանի Ուդար Փրադեշ նահանգի Մոր, նորածինների և երեխաների առողջապահական կենտրոնի տնօրեն Վիշվաջեթ Կումարի խոսքերով, մայրական առողջապահության գիտաժողովում ներկայացված ծրագրերը կարող են արդյունավետ լինել:

«Այս բոլոր նորարությունները մեծ ներուժ են պարունակում, դրանք հնարավոր է կատարել տեղական համայնքի մասնակցությամբ, իսկ առանց տեղական համայնքի մասնակցության դրա ազդեցությունը կարող է սահմանափակ լինել», - ասում է Կումարը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պարտավորվել է իրականացնել ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակներից մեկը՝ մայրական մահացության կրճատում տարեկան երեք քառորդով: Ըստ առողջապահության փորձագետների՝ այս նպատակը հասանելի է:

XS
SM
MD
LG