Մատչելի հղումներ

Հարվարդն ու «IBM»-ը արևային արդյունավետ մարտկոցների համար նոր նյութ են որոնում


«IBM» ընկերությունն արդեն իսկ կիրառում է աշխարհի տարբեր մասերում գտնվող մասնավոր համակարգիչներից կազմված «Համաշխարհային համայնքային ցանց» համակարգը

Հարվարդի համալսարանն ու «IBM» ընկերությունը նախատեսում են օգտվել աշխարհում հազարավոր համակարգիչների պարապուրդի ժամանակից՝ արևային մարտկոցների պատրաստման համար առավել արդյունավետ նյութի որոնմանն ուղղված հետազոտական աշխատանքների իրականացման համար:

«Մաքուր էներգիայի նախագիծ» ծրագրի շրջանակներում աշխատող գիտնականները կդիմեն «IBM» ընկերության կողմից ստեղծված «Համաշխարհային համայնքային ցանց»-ի անդամ կամավորականներին «վիրտուալ գերհամակարգիչ» ստեղծելու խնդրանքով, որի նպատակն է՝ ուսումնասիրել քիմիական հազարավոր միավորումներ և նման եղանակով հայտնաբերել այն նյութերը, որոնց միջոցով հնարավոր կլինի առավել արդյունավետ էլեկտրաէներգիայի վերածել արևային էներգիան:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող «IBM» ընկերությունն արդեն իսկ կիրառում է աշխարհի տարբեր մասերում գտնվող մասնավոր համակարգիչներից կազմված «Համաշխարհային համայնքային ցանց»-ն իր կողմից իրականացնող գիտական հետազոտություններում: Ցանցի հզորություններն օգտագործվում են այն ժամանակ, երբ որևէ համակարգչի օգտատեր չի օգտագործում իր համակարգիչը, սովորաբար՝ գիշերային ժամերին:

«Մաքուր էներգիայի նախագիծ» ծրագրի շրջանակներում արդեն իսկ հավաքվել են տեղեկություններ էլեկտրական օրգանական մարտկոցի արտադրության համար պիտանի քիմիական 2,3 միլիոն նյութերի մասին:

Արևային էներգիայի կիրառմամբ էլեկտրաէներգիա արտադրող սարքերի ավելի լայն կիրառման համար ամենամեծ խոչընդոտն է մնում վաճառքում այժմ գտնվող սիլիկոնային ստանդարտ մարտկոցների ցածր արդյունավետությունը, որը գտնվում է 19 տոկոս մակարդակի վրա: Կան նաև այլ, առավել արդյունավետ նյութեր, որոնց օգտագործման համար սակայն խոչընդոտում է դրանց բարձր արժեքը:

Հարվարդի համալսարանի գիտնականները հուսով են, որ իրենց կհաջողվի հայտնաբերել օրգանական տարրերի հիման վրա պատրաստվող մի այնպիսի նյութ, որը կլինի առավել արդյունավետ և միաժամանակ ցածրարժեք՝ արտադրության և տեղադրման առումով:

«Համաշխարհային համայնքի ցանց»-ի մասնակից կամավորականներն արդեն իսկ օգնել են գիտնականներին ՁԻԱՀ-ի, երեխաների մոտ քաղցկեղի և մալարիայի դեմ պայքարին ուղղված նախագծերի իրականացման գործում:
XS
SM
MD
LG