Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում այսօր մեկնարկել է Հարի Փոթերի մասին կինոնկարի վերջին մասի ցուցադրումը


ԱՄՆ-ում այսօր մեկնարկել է Հարի Փոթերի մասին կինոնկարի վերջին մասի ցուցադրումը
ԱՄՆ-ում այսօր մեկնարկել է Հարի Փոթերի մասին կինոնկարի վերջին մասի ցուցադրումը

Հարի Փոթերի մասին մեծ ժողովրդավարություն վայելող կինոնկարի բազմաթիվ երկրպագուներ ամբողջ աշխարհում այցելում են կինոթատրոններ` Մեծ Բրիտանիայում բնակվող հեղինակ Ջ. Ք. Ռոուլինգի գրքերի հիման վրա նկարահանված կինոնկարի վերջին` ութերորդ կինոնկարը դիտելու համար:

Սպասվում է, որ «Հարի Փոթերը և մահվան շնորհները. մաս 2-րդ» կինոնկարը տոմսերի վաճառքի ռեկորդային ցուցանիշներ կսահմանի, քանի որ Միացյալ Նահանգներից ցուցադրվելուց առաջ 26 երկրում պրեմիերայի օրերին տոմսերի վաճառքներից վաստակած ընդհանուր ցուցանիշը կազմել է 43 միլիոն դոլար:

Հիմնական շուկաներում` Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում, ֆիլմի ցուցադրումը մեկնարկել է ուրբաթ վաղ առավոտյան:

Ֆիլմի այս սերիայում ավարտի է հասցվում երիտասարդ հրաշագործ Հարի Փոթերի և իր ընկերներ Հերմիոնա և Ռոնի արկածների մասին հանրահայտ հեքիաթը: Վերջին սերիայի հիմքում ընկած է Հարի Փոթերի մասին յոթերորդ և վերջին գրքի երկրորդ մասը, որտեղ նկարագրվում է Հարիի մարտը Վոլդեմորտի` գրքերի շարքում նկարագրված ամենաչար հրաշագործի հետ վերջին մարտը:

Ֆիլմի այս մասն առաջինն է «Ուորներ Բրազերս» կինոընկերության կողմից նկարահանված այս ֆիլմերի շարքում, որտեղ օգտագործվում է երեք հարթությամբ (3D) էֆեկտը: Կինոնկարն այս էֆեկտով դիտելու համար տոմսի համար գանձվող ավելի բարձր գինը նպաստելու է վաճառքի ընդհանուր ցուցանիշների բարելավման:

Ֆիլմի ավարտական մասի աշխարհի առաջին ցուցադրումը կայացել է անցյալ շաբաթ Լոնդոնում, որտեղ մոտ ութ հազար երկրպագու հավաքվել էր Թրաֆալգար հրապարակում` կինոնկարում նկարահանված դերասաններին ողջունելու համար:

Հարի Փոթերի դերակատար Դենիել Ռեդքլիֆը հարցազրույցում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին իրենց աջակցության համար և քաջալերել հետաքրքրությամբ ուսումնասիրել աշխարհը և «զարմանահրաշ արդյունքների հասնել»:

Հարի Փոթերի մասին պատմվածքների հեղինակ Ռոուլինգը աշխարհում գրքերի առաջին հեղինակն է, որի կարողությունը գերազանցել է մեկ միլիարդ դոլարը: Գրքերի իր շարքն աշխարհում հմայել է միլիոնավոր երկրպագուների:

XS
SM
MD
LG