Մատչելի հղումներ

«Խելացի մատ»՝ ոտնամատերի մրճաձև ծալվելուց տառապողների համար


«Խելացի մատ»՝ ոտնամատերի մրճաձև ծալվելուց տառապողների համար
«Խելացի մատ»՝ ոտնամատերի մրճաձև ծալվելուց տառապողների համար

Միլիոնավոր մարդկանց համար ոտնամատերի մրճաձև ծալվելը կարող է ցավոտ դարձնել յուրաքանչյուր քայլը։

ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս օրական 30 րոպե մարզանք անել, ինչը կազմում է օրական տասը հազար քայլ: Սակայն ոտնաթաթի խնդիր ունեցող միլիոնավոր ամերիկացիների համար ամեն քայլը ցավ է պատճառում: Այժմ բուժման նոր եղանակը կօգնի իրենց ոտքի կանգնել:

Տարիներ շարունակ Մարի Լու Բառլոուի համար ամեն քայլը ցավոտ էր: Իր խոսքերով, դա նման էր «քայլելու՝ ոտնամատի տակ դրված քարի կտորներով»:

«Ես չէի կարող քայլել առանց փափուկ հատակ ունեցող կոշիկի», - ասում է Մարի Լուն:

Մարի Լուն տառապում է ոտնամատի մրճաձև կծկումով: Ոտքի երկրորդ և երրորդ մատները ծալվել են և ցավ են պատճառում: Բուժման ավանդական եղանակը ենթադրում է մետաղի ձողի տեղադրում մատների միջև, որը պետք է մի քանի շաբաթ մնա՝ մատները ուղղելու համար:

Սակայն նա չի ցանկացել դիմել բուժման այս եղանակին, քանի որ այն շատ ցավոտ է:

«Դյուք» համալսարանի (Duke University) վիրաբույժ բժիշկ Սելին Փարեքը Մարի Լուիին հայտնել էր, որ ինքը նոր «ոտնամատի» պատվաստման լավ թեկնածու է:

«Մի փոքր հեռացնելու ենք ոսկորից և պատվաստ տեղադրենք ոտնամատի հանգույցների շուրջ գտնվող երկու ոսկորներում: Դա կօգնի ոտնամատը ուղիղ պահել», - ասել է բժիշկը:

Վիրահատությունից առաջ պատվաստը պահվում է սառույցի վրա։ Այն ընդլայնվում է մարմնի ջերմությունից՝ վերականգնման ընթացքում ոսկորը տեղում պահելով:

«Մրճաձև կծկումով ոտնամատի վիրահատության մեջ սա հեղափոխություն է», - ասում է բժիշկ Փարեքը:

Պատվաստի տեղադրումից հինգ շաբաթ անց Մարի Լուն կարող է նույնիսկ ոտաբոբիկ քայլել:

«Այսուհետ տանը ոտաբոբիկ եմ քայլելու», - ասում է Մարի Լուն:

Մրճաձև կծկումով ոտնամատի պատվաստման վիրահատությունից հետո հիվանդը նույն օրը դուրս է գրվում հիվանդանոցից: Մի քանի շաբաթ նա պետք է հատուկ թերապևտիկ կոշիկ հագնի և չի կարողանալու ծալել ոտնամատը: Հետագայում կարող է ցանկացած կոշիկ հագնել, նույնիսկ՝ բարձրակռունկ, կամ քայլել ոտաբոբիկ և չզգալ բոլոր այն անհարմարությունները, որոնց սովոր էր:

XS
SM
MD
LG