Մատչելի հղումներ

«Համաս»-ը խոստացել է հարգել Իսրայելի հետ զինադադարը


Պաղեստինցիների ղեկավար Մահմուդ Աբբաս և «Համաս»ի առաջնորդ Իսմայիլ Հանիե (արխիվային լուսանկար)

Պաղեստինցիների «Համաս» զինյալների խմբավորումը, «Ֆաթհ» կուսակցության հետ երեքշաբթի օրը Կահիրեում հաշտության մասին պայմանագիր ստորագրելու նախօրեին հայտնել է, թե հարգելու է Իսրայելի հետ խաղաղության մասին ոչ պաշտոնական զինադադարը:

Պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասը և «Համաս» խմբավորման առաջնորդ Խալեդ Մեշաալը չորեքշաբթի օրն այցելելու են միասնության պայմանագրի ստորագրությանը նվիրված արարողությունը:

Միասնության պայմանագրով ավարտի է հասցվել Հորդանան գետի արևմտյան ափի և Գազայի գոտու կառավարությունների միջև մրցակցությունը:

Պաղեստինցիների երկու կազմակերպությունների միջև կնքված պայմանագրով նախատեսվում է ստեղծել ժամանակավոր կառավարություն, ինչից հետո մեկ տարվա ընթացքում նախագահական և խորհրդարանային ընտրություններ կանցկացվեն:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խիստ քննադատության է ենթարկել այս պայմանագիրը: Նեթանյահուն երեքշաբթի օրը հեռախոսային զրույց է ունեցել Աբբասի հետ` հորդորելով վերջինիս չեղյալ հայտարարել պայմանագիրը և « ընտրել Իսրայելի հետ խաղաղության հասնելու ճանապարհը»:

XS
SM
MD
LG