Մատչելի հղումներ

Այս տարվա Հաջին մասնակցել է 2.5 միլիոն մահմեդական


Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձինք տեղեկացրել են, որ այս տարի 2.5 միլիոն մահմեդական է մասնակցում մահմեդական ամենամյա ուխտագնացությանը՝ Հաջին։

Հաջը մահմեդականության ամենահին ու ամենասուրբ համարվող արարողությունն է։ Ուխտագնացները Հաջի ժամանակ հավաքվում են Մեքքա քաղաքում, այնտեղ, որտեղ ծնվել է Մուհամմեդ մարգարեն։


Ինչպես Սաուդյան Արաբիայի թագաժառանգ իշխան Նայեֆ բին Աբդել Ազիզն է ասել, այս տարի գրանցվել է ռեկորդային ցուցացնիշ։ Միայն ուրբաթ օրը 183 երկրներից այստեղ է ժամանանել մեկ միլիոն ութ հարյուր հազար մարդ։

Ուխտագնացների մեծ մասն այցելելու են Մեքքայի մզկիթը եւ մոտակա Մեդինան, որտեղ 14ՕՕ տարի առաջ թաղվել է Մուհամմեդ մարգարեն։
Մահմեդական հավատացյալները նաեւ բարձրանում են Արաֆաթ լեռը, որտեղից, ըստ ավանդույթի, իր վերջին արարողությունն է անցկացրել մարգարեն։

XS
SM
MD
LG