ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելն ասել է, որ շաբաթ օրը Չինաստանի պատվիրակության հետ կայանալիք հանդիպումների ընթացքում նախատեսում է անդրադառնալ Չինաստանի ցանցահենների կողմից Պենտագոնի սպառազինության մի շարք ծրագրերի, ինչպես նաև պաշտպանության ոլորտի այլ տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկությունների առևանգման մասին զեկույցներին:
Լրագրողների հետ Հավայան կղզիներից Սինգապուր թռիչքի ընթացքում հանդիպում անցկացրած Հեյգելն ասել է, թե Միացյալ Նահանգները հրապարակայնորեն և անհատական կարգով է արձագանքում Չինաստանի կողմից իրականացվող համակարգչային ներխուժումներին:
«Այս հարցի կարգավորման համար կա միայն մեկ եղանակ, այն է՝ ուղղամտությունը: Մենք նախատեսում ենք օգտագործել բոլոր այս միջոցառումները՝ հույս ունենալով, որ դրանք կհանգեցնեն առավել լավ հասկացության այն մասին, թե որոնք են «խաղի կանոնները», - ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը:
Նախարար Հեյգելի համաձայն, համակարգչային անվտանգության հարցին ինքը կանդրադառնա շաբաթ օրը Սինգապուրում կայանալիք «Շանգրի-Լա անվտանգության երկխոսություն» համաժողովի ընթացքում: Նախարարի համաձայն, այս հարցը քննարկվելու է նաև համաժողովի շրջանակներում Չինաստանի պատվիրակության անդամների հետ կայանալիք կարճատև հանդիպման ժամանակ: