«ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները պետք է ավելացնեն պաշտպանական ծախսերն Ուկրաինայում՝ Ռուսաստանի կողմից իրականացվող գործողությունների լույսի ներքո»:
Այս հայտարարությամբ, ըստ Պենտագոնի, Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի անվան կենտրոնում ուրբաթ օրն անցկացված քննարկման ժամանակ հանդես է եկել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը՝ նշելով, որ «ՆԱՏՕ-ի բոլոր անդամները պետք է վերահաստատեն ֆինանսական իրենց պարտավորությունները»:
ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից կատարվող պաշտպանական ծախսերն արդեն երկար ժամանակ առաջացնում են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարների մտահոգությունը: Հյուսիսատլանտյան անդամ 28 պետություններից ընդամենը մի քանիսն են պաշտպանական նպատակներով ծախսում իրենց ՀՆԱ-ի երկու տոկոսը, ինչը ամրագրված է ՆԱՏՕ-ի գործընկերության համաձայնագրով:
«Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող գործողությունները ակնհայտորեն պարզ են դարձրել ՆԱՏՕ-ի արժեքը: Երկարաժամկետում մենք պետք է ակնկալենք, որ Ռուսաստանը փորձության է ենթարկելու մեր դաշինքի նպատակը, տոկությունն ու հանձնառությունը», - ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը:
Չաք Հեյգելը, բացի այդ, հորդորել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ֆինանսների նախարարներին այցելել Հյուսիսատլանտյան դաշինքի հանդիպումը՝ քննարկելու համար պաշտպանական ծախսերը:
Ըստ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի, «անհրաժեշտ է հաղթահարել ֆինանսական փակուղին»: