Մատչելի հղումներ

Սպանվել է Սիրիայի խորհրդարանի խոսնակի եղբայրը


Խորհրդարանի խոսնակի եղբայրը սպանվել է Դամասկոսում՝ աշխատանքի ուղևորվելիս

Սիրիայի պետական հեռուստաընկերությունը հաղորդել է զինյալների կողմից երկրի խորհրդարանի խոսնակի եղբոր սպանությունն իրականացնելու մասին:

«ՍԱՆԱ» լրատվական գործակալության վկայությամբ, խորհրդարանի խոսնակ Ջիհադ Լահամի եղբայր Մոհամմեդ Օսաման Լահամը սպանվել է երեքշաբթի առավոտյան Դամասկոսում՝ աշխատանքի ուղևորվելիս:

Սիրիայի ակտիվիստների խմբերի համաձայն, ինքնասպանի կողմից իրականացված հարձակման հետևանքով երկուշաբթի օրը զոհվել է Սիրիայի կառավարական ուժերի 50 զինծառայող: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ զինծառայողների դեմ ուղղված հարձակումը կատարվել է պայթուցիկ նյութերով բեռնված մեքենայի միջոցով:

Հարձակումն իրականացվել է Համա նահանգի Զիյարա գյուղում իսլամիստ զինյալների «Ալ-Նուսրայի ճակատ» անվանումը կրող կազմակերպությունը, որի գործողությունները ոգեշնչվում են «ալ-Քաիդա»-ի կողմից: Հարձակման զոհերի թիվն անհնար է ենթարկել անկախ հաստատման:

Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունն ավելի վաղ հայտնել էր, որ երկուշաբթի օրը ծանր մարտեր էին վարվել Դամասկոսի Թադամոն և Յարմուկ շրջաններում: Վերջինս գտնվում է պաղեստինցի փախստականների ճամբարներից մեկի մոտակայքում: Պաղեստինցի և Սիրիայի պաշտոնական աղբյուրների համաձայն, 24 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 30 մարդ:

Ակտիվիստների համաձայն, կառավարական օդուժը հարվածներ էր հասցրել նաև Իդլիբ նահանգում, որոնց պատճառով զոհվել է առնվազն 20 ապստամբ:

Սիրիայում ապստամբությունը շարունակվում է արդեն մոտ 20 ամիս: Տարբեր գնահատականների համաձայն, հակամարտությունը մոտ 36 հազար զոհի պատճառ է դարձել:
XS
SM
MD
LG