Միացյալ Նահանգների Կանզաս նահանգում հրեական համայնքային կենտրոնում և մեծահասակների համար նախատեսված հրեական կենտրոնում հարձակումներ իրականացրած անձը սպիտակ ռասայի գերակայության շարժման երկարամյա կողմնակիցներից մեկն է եղել:
ԱՄՆ-ի իշխանությունները տեղեկացրել են, որ երեք մարդու սպանությունն նախօրեին իրականացրած Ֆրեյզեր Գլեն Քրոսը երկուշաբթի օրը կկանգնի դատարանի առջև, որտեղ նրանց կներկայացվեն կանխամտածված սպանություններ իրականացնելու մեղադրանքներ:
Ոստիկանության համաձայն, 73-ամյա Քրոսը հրազենից սպանել է երկու մարդու, այդ թվում՝ մեկ դեռահասի, Կանզաս քաղաքի արվարձան Օվերլենդ Փարքում գտնվող հրեական համայնքային կենտրոնի ավտոկայանատեղիում: Քրոսն այնուհետ ուղևորվել էր մոտակայքում գտնվող մեծահասակների համար նախատեսված կենտրոն, որտեղ իրականացրել է ևս մեկ սպանություն՝ խլելով մեկ կնոջ կյանքը:
Զինյալի ձերբակալությունը հնարավոր էր դարձել իրականացնել տեղի տարրական դպրոցում:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման «ողբերգության պատճառը դարձած զարհուրելի հարձակում» է որակել տեղի ունեցածը: Նախագահ Օբաման և առաջին տիկին Միշել Օբաման իրենց զորակցությունն են արտահայտել զոհվածներին և նրանց ընտանիքներին:
Քրոսը 1980-ականներին գլխավորել էր սպիտակամորթների գերակայության ջատագով «Կու Կլուքս Կլան», ինչպես նաև «Սպիտակ հայրենասերների կուսակցություն» կազմակերպության ստորաբաժանումներից մեկը: Նա դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման՝ հրեաների, սևամորթների, միասեռականների և պետական պաշտոնյաների դեմ պատերազմ հայտարարելու սպառնալիքների համար:
ԱՄՆ-ում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող «Հարավում աղքատների իրավունքների պաշտպանության կենտրոն» կազմակերպության համաձայն, երեք մարդու սպանությունը նախօրեին իրականացրած Քրոսի նկատմամբ ավելի վաղ դատական հայց էր հարուցվել՝ ծագումով աֆրիկացի ամերիկացիներին ուղղված ահաբեկման միջոցներ ձեռնարկելու պատճառով: Կազմակերպության համաձայն, երկու կողմերը համաձայնության էին եկել այն մասին, որ Քրոսի գլխավորած կազմակերպությունը պետք է դադարի որպես ռազմականացված կազմակերպություն գործելը, սակայն վերջինս խախտել էր դատարանի կարգադրությունը և վեց ամսվա ազատազրկման դատապարտվել՝ իշխանություններին չենթարկվելու համար:
Ֆրեյզեր Գլեն Քրոսը, որը հայտնի է նաև «Գլեն Միլեր» անվամբ, փորձել էր նաև մասնակցել քաղաքական պաշտոն զբաղեցնելու ընտրություններին: Այսպես, 2010 թվականին նա իր թեկնածությունն էր դրել Միսուրի նահանգից ԱՄՆ-ի Սենատում պաշտոն զբաղեցնելու ընտրություններում՝ իր քարոզարշավի ժամանակ օգտագործելով հրեաներին և այլ փոքրամասնություններին նվաստացնող քաղաքական գովազդ: