Մատչելի հղումներ

Գվինեա-Բիսաուում ձերբակալվել է երկրի ժամանակավոր նախագահը



Գվինեա-Բիսաուի բանակային ուժերը հայտարարում են, որ մինչեւ այստեղ նախագահական ընտրությունների անցկացումը, գերել են քաղաքական հայտնի երկու գործիչների, այդ թվում՝ երկրի ժամանակավոր նախագահին։

Զինվորականներն, ականատեսների խոսքերով, ձերբակալել են նախկին վարչապետ, նախագահական ընտրությունների գլխավոր թեկնածու Կարլոս Գոմես Ջունիորին, նրա տան վրա իրականացված հարձակումների ժամանակ։

Բանակային ուժերի հրամանատարներից մեկն ասել է, որ երկու ձերբակալվածների առողջական իրավիճակը լավ է։
Ռազմական ուժերը Գվինեա-Բիսաուում ռազմական հեղաշրջում իրականացրին հինգշաբթի օրը՝ նախագահական ընտրարշավը սկսելու նախօրեին։


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է ռազմական հեղաշրջումը եւ հորդորել, որ կառավարումը նորից հանձնվի քաղաքացիական իշխանություններին։

XS
SM
MD
LG