Մատչելի հղումներ

Ամերիկան սգում է ահաբեկչական հարձակումների 1Օ տարին


Ամերիկան սգում է ահաբեկչական հարձակումների 1Օ տարին
Ամերիկան սգում է ահաբեկչական հարձակումների 1Օ տարին

Ամերիկան այսօր նշում է 2ՕՕ1 թվականի սեպտեմբերյան ահաբեկչական հարձակումների 1Օ-րդ տարելիցը։ Հիշատակի արարողությունը Նյու Յորքում սկսվեց բոլոր զոհվածների անունների ընթերցմամբ։

Ground Zero կոչվող տարածքում, որտեղ մինչեւ 1Օ տարի առաջ վեր էին խոյանում Նյու Յորքի Առեւտրի համաշխարհային կենտրոնի զույգ երկնաքերերը, հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ մի քանի րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը։ Արարողության ժամանակ կենդանի կատարմամբ հնչում են սգո տարբեր երաժշտություններ ու երգեր։ Մարդիկ ամերիկյան դրոշներ, զոհվածների նկարներն ու ծաղիկներ են տեղադրում գրանիտե հուշարձանի մոտ։

XS
SM
MD
LG