Մատչելի հղումներ

«Գրինփիս». Հունգարիան նվազեցնում է թունավոր արտանետման վտանգը


«Գրինփիս». Հունգարիան նվազեցնում է թունավոր արտանետման վտանգը
«Գրինփիս». Հունգարիան նվազեցնում է թունավոր արտանետման վտանգը

Բնապահպանական ոլորտում գործող «Գրինփիս» կազմակերպությունը մեղադրում է Հունգարիայի իշխանություններին՝ ալյումինի մի գործարանում տեղի ունեցած վթարի համար, որին զոհ է գնացել հինգ եւ մարմնական վնասվածքներ ստացել ավելի քան 100 մարդ:

Կազմակերպությունն ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է, թե երկրի արևմուտքում գտնվող այս գործարանի արտանետումների մեջ մկնդեղի մակարդակը գրեթե երկու անգամ գերազանցում է թույլատրելի մակարդակը:

Կազմակերպության համաձայն, թափոններում ծանր մետաղների բարձր պարունակությունը նույնպես կարող է մեծ վտանգ ներկայացնել առողջության համար:

«Գրինփիս»-ի մեղադրանքները հակասում են Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի և կառավարության պաշտոնյաների հայտարարություններին, որոնց համաձայն Դանուբ գետ հասնելիս, թափոնները սահմանափակ վտանգ են ներկայացնում:

Երկրի Գիտությունների ակադեմիան հինգշաբթի օրը հայտարարել է, որ արտանետման տեղանքից վերցված թափոնների նմուշներում ճառագայթման կամ ծանր մետաղների վնասակար մակարդակ չի հայտնաբերվել:

Չնայած թափոնների որոշակի քանակություն ներթափանցել է Դանուբի վտակներից մեկը, կառավարության պաշտոնյաները հայտարարել են, թե թափոնների վտանգը չեզոքացված է:

XS
SM
MD
LG