Մատչելի հղումներ

«Կանաչ քարտը» կարող է վերանալ՝ ԱՄՆ-ի ներգաղթային ոլորտի բարեփոխումների արդյունքում


ԱՄՆ-ի գործարար շրջանակները կողմ են հանդես են գալիս առավել մեծ թվով մասնագիտական արտոնագրեր տրամադրելուն

«Կանաչ քարտ» անվանումը կրող վիճակախաղը կարող է վերանալ, եթե Միացյալ Նահանգների Կոնգրեսն ընդունի երկրի երկու կուսակցությունների ներկայացուցիչների կողմից ներկայացված ներգաղթային ոլորտի բարեփոխումների ծրագրի ներկայիս տարբերակը:

Վիճակախաղը ժամանակին ստեղծվել էր՝ բոլորին «ամերիկյան երազանքին» հասնելու հնարավորություն տրամադրելու նպատակով, սակայն նոր ծրագիրը դրա փոխարեն կենտրոնացած է բնական գիտությունների, տեխնոլոգիայի, ինժեներական և մաթեմատիկայի բնագավառներում բարձր որակավորում ունեցող աշխատողների թիվն ավելացնելու վրա:

«Կանաչ քարտ»-ի վիճակախաղի համակարգի գաղափարը ստեղծել էր հանգուցյալ սենատոր Էդվարդ Քենեգին 1990-ականներին, որպեսզի ներգաղթի ցածր քվոտաներ ունեցող Եվրոպայի և այլ պետությունների բնակիչներին տրվի ԱՄՆ ներգաղթելու հնարավորություն: «Բազմազանության արտոնագիր» պաշտոնական անվանումը կրող վիճակախաղի ծրագիրը բավականին փոքրածավալ է, քանի որ դրանով տրամադրվում է տարեկան մոտ 50 հազար ներգաղթի վիզա՝ համեմատած ամեն տարի թողարկվող ավելի քան մեկ միլիոն նոր «կանաչ քարտերի»:

ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից քննարկվող ներգաղթային ոլորտի առաջարկված բարեփոխումների ծրագրի համաձայն սակայն բազմազանության արտոնագիրը կարող է վերացվել: Փոխարենը ծրագիրը նախատեսում է ընդլայնել հնարավորությունները գիտության և տեխնիկայի ոլորտում գիտական աստիճաններ ունեցող անձանց համար:

Կոնգրեսի որոշ անդամներ դեմ են հանդես գալիս բազմազանության արտոնագիրը վերացնելուն՝ ասելով, որ Միացյալ Նահանգները պետք է հնարավորություն ընձեռի աշխարհի աղքատ և անբարենպաստ պայմաններում ապրող բնակիչներին: ԱՄՆ-ի գործարար շրջանակները սակայն կողմ են հանդես են գալիս առավել մեծ թվով մասնագիտական արտոնագրեր տրամադրելուն:
XS
SM
MD
LG