Մատչելի հղումներ

Մեկնարկելու է «Բազմազանության արտոնագիր» (ամերիկյան «Գրին քարտի») խաղարկությունը


Մեկնարկելու է «Բազմազանության արտոնագիր» (ամերիկյան «Գրին քարտի») խաղարկությունը
Մեկնարկելու է «Բազմազանության արտոնագիր» (ամերիկյան «Գրին քարտի») խաղարկությունը

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հաղորդագրության համաձայն, 2010 թվականի հոկտեմբերի 2-ից մեկնարկելու է «Բազմազանության արտոնագիր» վիճակախաղի 2012 թվականի խաղարկությունը: Խաղարկությունը տևելու է մինչև 2010 թվականի նոյեմբերի 3-ը: Մասնակցության համար անհրաժեշտ է այցելել www.dvlottery.state.gov կայքը և լրացնել առցանց դիմումը` դրա համար նախատեսված ժամանակահատվածում:

Հաղորդագրությունը տեղեկացնում է, որ թղթային կրիչներով դիմումներ չեն ընդունվում, և մասնակիցներին խորհուրդ է տրվում գրանցումը կատարել ժամանակին` չթողնելով վերջին շաբաթվան, քանի որ մեծ պահանջարկը կարող է անդրադառնալ կայքի աշխատանքի վրա:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ նոյեմբերի 3-ից հետո դիմումներ այլևս չեն ընդունվի:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հաղորդագրության համաձայն, դիմողները պետք է գիտակցեն, որ խաղարկությունում հաղթելը չի նշանակում, որ դիմողն արտոնագիր կստանա, քանի որ հաղթողները պետք է անցնեն հարցազրույց և որակավորված լինեն արտոնագիր ստանալու համար:

XS
SM
MD
LG