Մատչելի հղումներ

Հունաստանի աշխատավորները համընդհանուր գործադուլ են անցկացնում


Երկրում երեքշաբթի օրն անցկացվող գործադուլը խաթարել է հասարակական ծառայությունները, ինչպես նաև հիվանդանոցների մեծ մասի աշխատանքը

Հունաստանի աշխատավորներն անցկացնում են համընդհանուր գործադուլ՝ արտահայտելով իրենց բողոքը հազարավոր քաղծառայողներ աշխատանքից հեռացնելու Հունաստանի կառավարության ծրագրերի դեմ:

Երկրում երեքշաբթի օրն անցկացվող գործադուլը խաթարել է հասարակական ծառայությունները, ինչպես նաև հիվանդանոցների մեծ մասի աշխատանքը: Գործադուլն ազդեցություն է գործել նաև երկաթուղու և օդանավակայանների աշխատանքի վրա:

Հունաստանի կառավարությունը օտարերկրյա վարկատուներից ֆինանսական նոր օգնություն ստանալու համար պետք է զգալիորեն նվազեցնի քաղծառայողների թիվը, սակայն կրճատումների վերաբերյալ վերջին ծրագիրը բողոք է հրահրել Հունաստանի աշխատավորների շրջանում:

Պետական պարտքի հետ կապված հսկայական խնդիրների առջև կանգնած այս երկիրն ընդունել է ֆինանսական խիստ խնայողության մի շարք միջոցներ՝ փոխարենը ստանալով պետական պարտքի վճարման պարտավորությունները չկատարելուց խուսափելու հնարավորություն տվող բազմամիլիարդ վարկեր:
XS
SM
MD
LG