Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը ջանքեր է գործադրում՝ վստահեցնելու երկրի միջազգային պարտապաններին, որ Հունաստանը չի փնտրում լրացուցիչ գումարներ խորը անկում ապրող իր տնտեսությունն աջակցություն ցուցաբերելու համար:
Վարչապետ Սամարասը չորեքշաբթի օրը բանակցություններ է անցկացրել Եվրախմբի նախագահ Ժան-Կլոդ Յունքերի հետ, իսկ այս շաբաթվա վերջ հանդիպումներ կունենա Գերմանիայի վարչապետ Անգելա Մերքելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Հունաստանի վարչապետը, ըստ գերմանական «Բիլդ» օրաթերթի, չորեքշաբթի օրն ասել է, թե իր երկրում տնտեսական աճ գրանցելու և եկամուտներն ավելացնելու համար ժամանակ է պահանջվում: Նա ասել է նաև, որ Հունաստանը կկատարի իր վրա վերցրած պարտավորությունները:
Հունաստանի միջազգային վարկատուները երկրին 295 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն տրամադրելիս պահանջել են իրականացնել պետական բյուջեի պակասորդի նվազեցմանն ուղղված ֆինանսական խիստ խնայողության միջոցներ:
Երկրի կառավարությունը դեռևս համաձայնության չի եկել 14 միլիարդ ծավալով բյուջեի կրճատումների շուրջ, որոնք հնարավորության կտան սեպտեմբեր ամսին ստանալ ֆինանսական օգնության հերթական տրանշն ու խուսափել պարտքային պարտավորությունները չկատարելուց:
Հունաստանի տնտեսությունում արդեն հինգ տարի շարունակվող ճգնաժամի պատճառով գործազրկության մակարդակը գերազանցել է 23 տոկոսը: