Մատչելի հղումներ

Հունաստանում կատարվում է կոալիցիոն կառավարություն կազմելու վերջին փորձը


Հունաստանի նախագահը կիրակի օրը հանդիպումներ ունեցավ երկրի երեք գլխավոր կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ կատարելով կոալիցիոն կառավարություն կազմելու հարցում համաձայնություն ձեռք բերելու վերջին փորձը։

Նախագահ Կարոլոս Պապուլիասն ընդունել է պահպանողական Նոր ժողովրդավարական, ռադիկալ ազատական Սիրիզա եւ սոցիալիստական կուսակցության ղեկավարներին։
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին անցկացված ընտրությունների արդյունքում այս երկրում որեւէ կուսակցություն չէր ստացել մեծամասնական կոալիցիա կազմելու համար անհրաժեշտ թվով ձայներ։


Նախագահն ունի մինչեւ եկող երեքշաբթի օրը կոալիցիոն կառավարություն կազմելու համար գործարք նախապատրաստելու ժամանակ։ Ձախողման դեպքում, Հունաստանում հունիս ամսին կանցկացվեն համընդհանուր նոր ընտրություններ։

XS
SM
MD
LG