Մատչելի հղումներ

Բախումներ Հունաստանում՝ ցուցարարների և ոստիկանության միջև


Բախումներ Հունաստանում՝ ցուցարարների և ոստիկանության միջև

Հունաստանում ոստիկանության հատուկ ուժերի և տնտեսման միջոցառումների ընդդիմախոս ցուցարարների միջև տեղի են ունեցել բախումներ։

Երկրում հայտարարված գործադուլներին մասնակցող ավելի քան 60 հազար ցուցարար Աթենքում չորեքշաբթի օրն անցել է երկրի խորհրդարանի շենքի ուղղությամբ, որտեղ նրանց դիմավորած ոստիկանության ուժերը կիրառել են արցունքաբեր գազ և ծխային նռնակներ, իսկ ցուցարարները ոստիկանության ծառայողների ուղղությամբ նետել են քարեր և դյուրավառ հեղուկով լցված շշեր։

Բախումների պատճառով վնասվածքներ է ստացել հինգ մարդ, ձերբակալվել ցույցերի մի քանի մասնակից։

Տնտեսման միջոցառումների դեմ ուղղված բողոքի ցույցեր անցկացվել են նաև երկրի այլ քաղաքներում։

Հունաստանում հայտարարված 24-ժամյա գործադուլի արդյունքում դադարեցվել են բազմաթիվ թռիչքներ, խաթարվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը։

XS
SM
MD
LG