Հունաստանում ծխելն արգելվել է բոլոր հասարակական փակ վայրերում, ներառյալ ռեստորաններում, բարերում և պետական մարմինների շենքերում:
Նոր օրենքը, որի համաձայն ծխողները կարող են տուգանվել 64-ից 640 դոլարի չափով, ուժի մեջ է մտել չորեքշաբթի օրը:
Այն ձեռնարկությունները, որտեղ կթույլատրվի ծխել, ստիպված կլինեն մուծել 13 հազար դոլար կազմող տուգանք:
Հունաստանն անցյալում կատարել էր մասնակի արգելք մտցնելու փորձեր, սակայն այդ միջոցառումները հիմնականում անտեսվում էին:
Վերջերս ընդունված այս օրենքն առաջացրել է ռեստորանների և բարերի տերերի դժգոհությունը: Նրանք կարծում են, որ այն նվազեցնելու է իրենց եկամուտները:
Հույները Եվրոպայում ամենաշատ ծխող ազգերից են: Հետազոտությունների համաձայն, երկրում ծխում է բնակչության ավելի քան 40 տոկոսը:
Ժնևից գործող Առողջապահության միջազգային կազմակերպությունը կոչ է անում բոլոր երկրների կառավարություններին արգելել փակ տարածքներում ծխելը և ծխախոտի գովազդը: