Մատչելի հղումներ

Հունաստանում ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել ցուցարարների դեմ


Հունաստանում ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել ցուցարարների դեմ
Հունաստանում ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել ցուցարարների դեմ

Հունաստանի մայրաքաղաքում ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել երկու տարի առաջ ոստիկանների կրակոցներից զոհված պատանու մահը նշանավորող ցուցարարների դեմ, որոնք քարեր էին նետում ոստիկանների ուղղությամբ:

Աթենքում, որտեղ ուսանողները երթ էին անցկացնում Աթենքի համալսարանի հիմնական շենքի մոտակայքում, փողոց է դուրս բերվել ոստիկանության հատուկ ուժերի մի քանի հազար ծառայող:

2008 թվականի դեկտեմբերի 6-ին 15-ամյա Ալեքսանդրոս Գրիգորոպուլոսի սպանությունը խռովություններ էր հրահրել Հունաստանի մի քանի քաղաքում: Երկու շաբաթվա ընթացքում գրեթե ամեն գիշեր երիտասարդների ամբոխները այրում էին մեքենաներ, կոտրում պատուհաններ և ընդհարվում ոստիկանությունների հատուկ ուժերի հետ:

XS
SM
MD
LG