Մատչելի հղումներ

Հունաստանում խուճապ է


Աթենքի եվրոյի գոտուց հնարավոր դուրս գալուց ընդամենը մեկ օր առաջ՝ երկուշաբթի, համաշխարհային շուկաներում իրարանցում է առաջացրել՝ Հունաստանի կողմից կապիտալի վերահսկողության հաստատման համար բանկերը փակելու և դրամարկղներից փող կանխիկացնելու սահմանափակումների պատճառով:

Աթենքի եվրոյի գոտուց հնարավոր դուրս գալուց ընդամենը մեկ օր առաջ՝ երկուշաբթի, համաշխարհային շուկաներում իրարանցում է առաջացրել՝ Հունաստանի կողմից կապիտալի վերահսկողության հաստատման համար բանկերը փակելու և դրամարկղներից փող կանխիկացնելու սահմանափակումների պատճառով: Դա իր հերթին արվել էր հույների շրջանում խուճապը զսպելու նպատակով:

Սակայն մի փոքրիկ հույս է ներշնչում պարտատերերի կողմից վերջին վարկյանին գործարք ստորագրելու հնարավորությունը, որը կարող է կանխել Հունաստանի ելքը եվրագոտուց, ինչն էլ իր հերթին ԵՄ-ի ապագայի շուրջ լուրջ հարցեր է հարուցում:

Կոչ անելով փոխզիջման Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զգուշացրել է. «Եթե եվրոն ձախողվի, Եվրոպան ևս կձախողվի»

Համաշխարհային արժեթղթերի շուկան անկում է ապրում, Ֆրանկֆուրտում և Փարիզում պարտատոմսերը գնազրկվել են ավելի քան երեք տոկոսով՝ ասիական բորսաներում անկում գրանցելուց հետո: Ներդրողները այդպես զգուշանում են Հունաստանի եվրոյի գոտուց հնարավոր հեռացումից: Եվրոն կիրակի կայունացել է մեկ ամսվա ընթացքում նվազագույն 1,10 դոլարի իջնելուց հետո:

Աթենքը հրամանագրել է դրամատները փակել մինչև հուլիսի 6-ը, այսինքն պարտքերի վճարման համար նախատեսվածի հաջորդ օրը և օրական միան 60 եվրո կամ 65 դոլար է թույլ տալիս կանխիկացնել, սակայն արտասահմանյան զբոսաշրջիկների համար բացառություն է արվելու, քանի որ նրանք հունական տնտեսության շարժիչ ուժն են:

Արմատական քայլերը, որոնք ուղղված են զանգվածային խուճապի հետևանքներից բանկային համակարգը պաշտպանելու, ավելի են խորացնում իրարանցումը ու մղում հույներին իրենց գումարները կանխիկ դարձնելուն:

Նյարդայնացած տան տիկինները, գնորդները ու գործատերերը երկար հերթեր են կազմել Հունաստանով մեկ՝ օրը անվանելով «սև երկուշաբթի»:

Պանագիոտիս Վերգետիսը, այս հագուստի խանութի սեփականատերն է. նա լավատես է, սակայն.... «Երիտասարդ եմ և ուստի՝ լավատես, բայց կարծում եմ ժողովուրդը վախեցած է բանկերը փակվելու վերաբերյալ այս նորությունով ու հետևաբար՝ խանութներում այս շաբաթ դժվար շարժ լինի: Վաճառքը արդեն շեշտակի անկում է ապրում:

Խանութի կառավարիչ Դիանան խիստ անհանգստացած է. Քանի որ բանկերը հենց հիմա փակ են, գործատերերը չեն կարող վճարել մեզ անմիջապես և մենք ընդհանրապես չվճարվելու վտանգի ենք առջև ենք:

Երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, հայտարարելով սահմանափակումների մասին, կոչ է հղել ձեռնպահ մնալ հնարավոր բախումներից. «Յուրաքանչյուր դժվարություն անհրաժեշտ է անտրտունջ հաղթահարել: Որքան լռելյայն աշխատենք, այնքան ավելի շուտ կհաղթահարենք այս վիճակը»: Ցիպրասը նաև նշել է, որ խնդրելու են հետաձգել վճարման ծրագիրը:

Հունաստանը Արժույթի միջազգային հիմնադրամին պարտք է 1,7 միլիարդ դոլար, որի վճարման ժամկետը լրանում է առաջիկա երեքշաբթի: Չվճարելու դեպքում, ինչը շատ հավանական է, հնարավոր է եվրոն տապալվի, ինչը Եվրոպական Միության միասնությանը հուժկու հարված կլինի:

XS
SM
MD
LG