Մատչելի հղումներ

Հունաստանի ոստիկանությունը հայտնաբերել է 16 փախստականների դիակներ


Հունաստանի ոստիկանությունը հայտնաբերել է երկրի սահմանն անօրինական կերպով հատելու նպատակ ունեցող 16 անձանց դիակները

Անօրինական փախստականները խեղդվել են Հունաստանի սահմանը Թուրքիայից բաժանող գետերից մեկն անցնելիս։ Մահացած փախստականներից մեծ մասի մարմինները հայտնաբերվել են գետի հունական, երեքը՝ թուրքական կողմում։


Հունաստանի իշխանություններն ասում են, թե ՝՝այս ողբերգությունը փախստականության հետ կապված հսկայական խնդրի մի մասն է միայն՛՛։ Փախստականների մեծ մասը Աֆրիկայից են։


Հունաստանի եւ Իտալիայի տարածքով Աֆրիկայից, Իրաքից ու ասիական երկրներից ամեն տարի Եւրոպա է մուտք գործում մի քանի հազար փախստական՝ փորձելով խույս տալ իրենց երկրներում առկա սովից, տարածված աղքատությունից եւ իրականացվող բռնություններից։

Թուրքիայի իշխանությունների հայտնած տվյալներով, 1988 թվականից ի վեր, հիմնականում փոքր նավերով սահմանն անցնելու ժամանակ Էգեյան եւ Միջերկրական ծովերում խեղդվել է ավելի քան 3Օ հազար փախստական։

XS
SM
MD
LG