Մատչելի հղումներ

Հունաստանի ոստիկանությունը հսկում է Ակրոպոլիսը


Հունաստանի ոստիկանությունը հսկում է Ակրոպոլիսը
Հունաստանի ոստիկանությունը հսկում է Ակրոպոլիսը

Հունաստանի պետական ծառայողները արդեն երրորդ օրն է, ինչ փակ են պահում մուտքը դեպի երկրի ամենահայտնի հուշարձանը:

Ոստիկանությունը հսկում է Ակրոպոլիսը, որտեղ երկրի մշակույթի նախարարության աշխատողները բողոքի ցույց են անցկացնում` այս ամսվա վերջին պայմանագրերի գործողության ժամկետը լրացող աշխատողներին աշխատանքից հեռացնելու որոշման դեմ: Նախարարության աշխատողները պահանջում են նաև վճարել ամիսներով չվճարվող աշխատավարձը:

Հինգշաբթի օրը Հունաստանի ոստիկանության հատուկ ջոկատը, օգտագործելով արցունքաբեր գազ, մուտք է գործել Ակրոպոլիս ` կենտրոնական մուտքը արգելափակած մարդկանց խմբերին ցրելու համար:

XS
SM
MD
LG