Մատչելի հղումներ

Հունաստանում այսօր նույնպես ընտրում են նոր խորհրդարան


Հունաստանում կիրակի օրն անցկացվող խորհրդարանական ընտրություններն առաջինն են այս երկրում սկսված ֆինանսական ճգնաժամից հետո

Տնտեսական դժվարություններից ըմբոստացած ժողովուրդը, ըստ հարցումների, պատրաստվում է պատժել երկրի երկու գլխավոր կուսակցություններին՝ սոցիալիստներին եւ պահպանողական Նոր Ժողովրդավարությանը։ Հույների մեծ մասն այս երկու կուսակցություններին է մեղադրում վատ կառավարման պատճառով երկիրը պարտքերի տակ դնելու համար։

Միայն երկու տարում Հունաստանը ստացել է միջազգային երկու խոշոր հատկացումներ՝ պարտքերը մարելու համար։ Սակայն Եվրոպական Միության եւ Արժույթի Միջազգային Հիմնադրամի օժանդակությունը երաշխավորելու համար, կառավարությունը ստիպված է եղել ենթարկվել կրաճատումների ու հարկերը բարձրացնելու խիստ միջոցառումներ իրականացնելու մասին այս երկու հաստատությունների պահանջներին, ինչի հետեւանքով երկրում սկսվել էին բողոքի համատարած ցույցեր։

Գլխավոր երկու կուսակցությունների պարտությունից հետո, սպասվում է, որ իշխանությունը կանցնի փոքր կուսակցություններին՝ ինչը լի է քաղաքական անկայունության վտանգով։

Եթե որեւէ կուսակցություն չհավաքի կառավարություն կազմելու համար անհրաժեշտ թվով ձայներ, կոալիցիոն կառավարություն կազմելու դժվարությունները կհարուցեն նոր խնդիրներ արդեն իսկ տնտեսական ծանր իրավիճակում հայտնված այս երկրի համար։

XS
SM
MD
LG