Մատչելի հղումներ

Բրիտանիան խորհում է Սիրիայի ու Իրաքի իրադրության շուրջ


"Իսլամական պետություն" խմբավորման կողմից Թունիսում հրահրված գրոհից հետո, որին զոհ գնաց 38 մարդ` հիմնականում Բրիտանիայի քաղաքացիներ, Ալբիոնում քննում են, ինչպես սանձել այդ ահաբեկչական խմբավորմանը: Վարչապետ Քեմերոնը հայտարարել է նոր քաղաքական մոտեցումների մասին.

“Իսլամական պետություն” խմբավորման վերջերս թողարկած տեսանյութը ցուցադրում է Սիրիայի կառավարական զինվորականների մահապատիժը. Ըստ Դեյվիդ Քեմերոնի` հենց այսպիսի քարոզչական նյութերի տարածումը պետք է խոչնդոտել. “Մենք մտադրված ենք նոր, ավելի նեղ թիրախավորում ունեցող միջոցառումներ ձեռնարկել, ինչը մեզ հնարավորություն կտա դիմագրավել միջնորդներին ու պաշտամունքային առաջնորդներին ու արգելակել նրանց կողմից ատելության տարածումը:”

Ըստ քննադատների` Քեմերոնը թիրախավորում է ամբողջ մահմեդական համայնքը: Սակայն ծայրահեղականության դեմ պայքարող խմբերը ողջունում են նոր մոտեցումները: Վերլուծաբանները, ինչպես Թագավորական միացյալ ծառայությունների հաստատությունից Աֆզալ Աշրաֆը, տարակուսում են արդյոք նոր մոտեցումները կչեզոքացնեն ջիհադիստների կողմից հավաքագրման հիմնական պատճառները. “Մի բան է բացակայում այս ամբողջ մոտեցման մեջ, դա ծայրահեղականցված մարդկանց հետ պահելը այդ ուղղուց իբրեւ հաջողության գրավական.”

Ըստ Աշրաֆի` հաջողության գրավականը ջիհադիստներին մարտադաշտում հաղթելն է ու Արեւմուտքը չպետք է խուսափի գերակայությունների հաստատումից. “Ասադի հեռացման հարցը պետք է ավելի քիչ կարեւորություն ունենա, քան Դաեշի վերացումը: Մինչեւ դա չհասկանան, վախենամ, որ տասնամյակներ դեռ ականատես ենք լինելու այս հակամարտության տարածմանը”:

Սակայն Մեծ Բրիտանիայի պաշտպանության քարտուղար Մայքըլ Ֆալոնը այլ տեսակետ ունի. “Մեր որեւէ գործողություն, որ ձեռնարկում ենք, չպետք է որեւէ աջակցություն ապահովի Ասադի կամ նրա վարչակարգի համար”:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը սկսել է քննարկել գործողությունների հնարավոր տարբերակները՝ բացառելով մարտադաշտում զորքերի անմիջական ներկայությունը: Դեյվիդ Քեմերոնը ցանկանում է ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող օդային գրոհներում ընդլայնել Մեծ Բրիտանիայի մասնակցությունը, ակնկալելով խորհրդարանի համաձայնությունը։ Մի բան, որը կարող է ամիսներ պահանջել։

XS
SM
MD
LG