Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ու Շվեյցարիայի արտգործնախարարները քննարկել են «լարվածությունը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ»


ԱՄՆ-ի ու Շվեյցարիայի արտգործնախարարները քննարկել են «լարվածությունը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ»
ԱՄՆ-ի ու Շվեյցարիայի արտգործնախարարները քննարկել են «լարվածությունը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ»

ԱՄՆ-ի արտգործնախարարության ամենօրյա մամլո ասուլիսի ժամանակ արտգործնախարարի հասարակական հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը հիմգշաբթի օրն ասաց, թե մինչեւ Մերձավոր Արեւելքից հայրենիք վերադառնալը, արտգործնախարար Հիլարի Քլինթընը զրույց է ունեցել Շվեյցարիայի արտգործնախարար Քալմի Ռեյի հետ՝ վերջինիս փոխանցելով ամերիկյան ժողովրդի երախտագիտությունը՝ Իրանում կալանված Սարահ Շուրդի ազատ արձակման փաստի, ինչպես նաեւ մյուս երկու կալանավորված ամերիկացիների ազատ արձակման ուղղությամբ այս պահին էլ իրականացվող ջանքերի համար։

Գորդոնն ասաց, որ Քլինթընն ու Շվեյցարիայի նրա պաշտոնակիցը զրուցել են նաեւ «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ լարվածության շուրջ»:

Զրույցի մանրամասնությունների մասին ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնյան ոչինչ չասաց:

XS
SM
MD
LG