Մատչելի հղումներ

Գորբաչևը քննադատել է Պուտինին


Գորբաչևը քննադատել է Պուտինին

Խորհրդային Միության նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչևը քննադատել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին՝ երկրում ժողովրդավարություն թուլացնելու համար:

«Բի-Բի-Սի»-ին տված իր հարցազրույցում, որն անցկացվել է 20 տարի առաջ՝ 1991 թվականի օգոստոսի 19-ին չհաջողված հեղաշրջման իրականացման օրվա նախօրեին, Խորհրդային Միության նախկին ղեկավարն ասել է, թե Վլադիմիր Պուտինի կողմից կայունության ապահովմանն ուղղված ջանքերի արդյունքում լճացում է ձևավորվել:

Գորբաչևի համաձայն, «Խորհրդային Միության ընտրական համակարգը ուշագրավ հատկություններ չուներ», իսկ Պուտինը, Գորբաչևի խոսքերով, «բառացիորեն ամորձատել է այն»:

Պուտինի նախագահության ընթացքում Ռուսաստանում անցկացվել են ընտրական համակարգի բարեփոխումներ, որոնց արդյունքում երկրի բնակիչները խորհրդարանական ընտրություններում այժմ կարող են քվեարկել միայն քաղաքական կուսակցությունների, այլ ոչ թե որոշակի թեկնածուների օգտին: Ընտրական բարեփոխումների արդյունքում դադարեցվել են մարզերի ղեկավարների և անկախ օրենսդիրների ընտրությունները:

Գորբաչևը համաձայնել է, որ Պուտինի կառավարման տարիներին եղել են որոշ հաջողություններ՝ հավելելով, որ Ռուսաստանն այժմ ունի նոր ուղիղ ընտրությունների և առաջնորդների կարիքը:

XS
SM
MD
LG