Խորհրդային Միության նախկին նախագահ Միխային Գորբաչևը Լոնդոնում կազմակերպված բարեգործական ճոխ համերգով նշել է իր 80-ամյակը:
Լոնդոնի «Ռոյալ Ալբերտ Հոլ» համերգասրահում Նոբելյան մրցանակակիր Գորբաչևի հետ միասին իր հոբելյանը նշելու են եկել բազմաթիվ քաղաքական գործիչներ և հանրաճանաչ երաժիշտներ:
Բարեգործական այս համերգի ժամանակ քաղցկեղի դեմ պայքարին նպաստող բարեգործական կազմակերպություններին փոխանցելու համար հանգանակվել է մի քանի միլիոն դոլար կազմող գումար: Գումարի մի մասը փոխանցվելու է Գորբաչևի հանգուցյալ կնոջ հիշատակին անվանված «Ռաիսա» հիմնադրամին:
Գորբաչևին Արևմուտքում գովաբանում են Ռուսաստանում կոմունիզմին վերջ տալու գործում իր ունեցած հսկա ներդրման համար, սակայն Ռուսաստանում նրան հաճախ մեղադրում են Խորհրդային Միության քաղաքական և տնտեսական փլուզմանը նպաստելու համար, որի պատճառով բազմաթիվ մարդիկ հայտնվել են աղքատության մեջ: