Մատչելի հղումներ

«Google Street View»-ը «քարտեզագրել» է աշխարհի ամենաբարձր երկնաքերը


Ծրագրի օգտատերերն այժմ կարող են դիտել «Բուրջ Խալիֆա»-ից բացվող տեսարանները

«Google Street View» ծրագիրը թույլ է տալիս օգտատերերին վիրտուալ շրջագայություն կատարել աշխարհի բազմաթիվ մասերում:

Ծրագրի օգտատերերն այժմ կարող են նաև վիրտուալ շրջագայություն կատարել աշխարհի ամենաբարձր շենքով՝ Դումայում գտնվող «Բուրջ Խալիֆա» երկնաքերով մեկ:

«Google» ընկերության կողմից հրապարակված հաղորդագրության համաձայն, սա առաջինն անգամն է, երբ ընկերությունը երկնաքերի մասին նման մանրամասնության տեղեկություններ է հավաքել՝ օգտագործելով «Street View» ծրագիրը:

Ընկերության ծրագրում, ի թիվս այլ տեսարանների, ներառված է 124-րդ հարկում գտնվող դիտահարթակից բացվող տեսարանը: Ծրագրի օգտատերերը համացանցի միջոցով կարող են դիտել նաև տեսարաններ աշխարհում բնակելի ամենաբարձր՝ 163-րդ հարկից, ինչպես նաև վիրտուալ եղանակով «այցելել» 76-րդ հարկում գտնվող աշխարհի ամենաբարձր հարկում գտնվող լողավազանը:

«Բուրջ Խալիֆա» երկնաքերի շինարարությունը սկսվել էր 2004, իսկ շենքի պաշտոնական բացումը կատարվել է 2010 թվականին:

XS
SM
MD
LG