Ընդամենը տասը տարի առաջ երակի լայնացում ունեցող հիվանդների երակները հեռացվում էին մետաղյա խողովակի միջոցով: Չնայած ժամանակակից տեխնոլոգիան առաջ է շարժվում՝ ցավի կառավարումը դեռևս խնդիր է: Այժմ փոքր քանակությամբ թանկարժեք մետաղի միջոցով առաջընթաց է արձանագրվել այս խնդիրն ունեցող կանանց 40 տոկոսի մոտ։
Դիզայներ Քրիստի Քուփըրի աշխատանքի բնույթը բացասաբար է անդրադարձել նրա ոտքերի առոջության վրա։
«Շարունակ հոգնածության զգացում ունեմ և պարզապես ցանկանում եմ նստել և վեր բարձրացնել ոտքերս», - ասում է Քուփըրը:
Պարզվում է՝ երակների լայնացումը անհնար է դարձրել նրա առօրյան:
«Տարիների ընթացքում դրանք արագորեն մեծացել են և ես որոշեցի, որ ժամանակն է դրանց մասին մտածել և հեռացնել», - ասել է նա:
Կենտրոնական Ֆլորիդայի Անոթային ինստիտուտից բժիշկ Ալան Վլեդիսն ուներ դրա պատասխանը: Ոսկյա ծայրով մանրաթելային նոր լազերը երակը հեռացնում է հիվանդի համար փոքր վտանգի կամ ցավի պայմաններում:
«Ծանր է ամբողջ օրը քայլել 4 կիլոգրամ կշիռ ոտքին. դրանից են բողոքում մարդիկ», - ասում է բժիշկ Վլեդիսը:
Գերձայնային սարքի միջոցով կարելի է հետևել, թե ինչպես է վառված ծայրը ոտքի մեջ վառում երակը: Հին եղանակով երկաթյա ծայրը կտրում էր երակը, ոսկյա ծայրը վառում է այն: Նոր եղանակով ջերմությունը քիչ է խտացված, ինչը նշանակում է երակը ծակելու փոքր վտանգ, նաև քիչ ցավ: Եվ ընդհանուր առմամբ՝ այն 98 տոկոս արդյունավետ է:
«Նրանք կարող են քայլելով դուրս գալ հիվանդանոցից և վերադառնալ սովորական կյանք առավելագույնը 4 օրում», - ասում է բժիշկը:
Ձախ կողմում ներկայիս ասեղի չափով մետաղն է, իսկ աջում՝ մի քանի տարի առաջ կիրառվող ամբողջ երակը հեռացնող սարքը:
«Վիտահատությունն իսկապես բուժել է ինձ, այժմ օրվա վերջ ինձ ավելի լավ եմ զգում», - ասում է Քուփըրը:
Այս նոր տեխնոլոգիայի վաղ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գործողությունից հետո հիվանդի ոտքի վրա կապտաբծերը ավելի քիչ են: Ավելին՝ գործողությունը տևում է ընդամենը մեկ ժամ և սովորաբար ծածկվում է ապահովագրության կողմից: