ԱՄՆ-ի ոսկու գինը կրկին վերելք ապրեց չորեքշաբթի օրը, երբ անհանգստացած ներդրողները եւրոյին փոխարինող ներդրումային այլընտրանք էին փնտրում։
Թանկարժեք մետաղի գինը մեծ աճ ապրեց նաեւ Լոնդոնի արժույթի շուկայում ։
Ոսկին հաճախ ներդրումային կայուն այլընտրանք է, երբ տնտեսական խնդիրները սպառնում են թղթադրամին։
Հունաստանում եւ եւրոպական այլ երկրներում շարունակվող խնդիրները սպառնում են եւրոյի կայունությանը ։
Ոսկու արժեքը հասավ ռեկորդային մակարդակի, քանզի Հունաստանի տնտեսական խնդիրները ներդրողների շրջանում մեծացնում են տնտեսական աճի նկատմամբ կասկածները ։