Մատչելի հղումներ

Արժեթղթերի համաշխարհային շուկաների միտումները


Traders on the floor of the New York Stock Exchange, Sept. 1, 2015.
Traders on the floor of the New York Stock Exchange, Sept. 1, 2015.

Երեքշաբթի օրը կրկին ակնում ապրեցին արժեթղթերի ու հումքային ապրանքների համաշխարհային գները: Չինաստանի շուկաների անկայունությամբ պայմանավորված այդ վայրիվերումները մեծ վախ են ներնչում համաշխարհային տնտեսության շուրջ:

Ուոլ Սթրիթում արժեթղթերի անկման նոր պատճառ է դիտարկվում Չինաստանի արտադրանքի կտրուկ կրճատումը, որը ամենաարագն է վերջին երեք տարում: Այդ մասին է սքայփով հաղորդում Ֆինանսական վերլուծաբան Գրեգ ՄըքԲրայդը. «Չինաստանում արտադրանքի կտրուկ կրճատումը բավական էր ընկճելու համար համաշխարհային ֆինանսական շուկաները»:

Ասիական արժեթղթերը մի գիշերվա մեջ անկում ապրեցին, էներգակիրների գները՝ նույնպես՝ տարածելով անորոշությունը Եվրոպայից դեպի Միացյալ Նահանգներ, որտեղ հիմնական ցուցիչները փակվեցին 3 տոկոս անկումով:

ԱՄՆ-ի սենատի Տնտեսական զարգացման հանձնաժողովի անդամ Ջոզեֆ Մայնարիքը պարզաբանում է. «Քանի որ հիմա քննարկումները հիմնականում Չինաստանի վերաբերյալ են, դա որոշակիորեն նպաստում է Եվրոպայում առկա խնդիրներին», - ասում է նա:

Ըստ «Ռասել ինվեսթմենթի» ռազմավար Սթեֆն Վուդի՝ աշխարհի շուկաների համար շատ ավելի կարևոր է ԱՄՆ-ի դաշնային կենտրոնական բանկի հաջորդ քայլը. «Սա մեծապես կախված է Դաշնային կենտրոնական բանկի գործողություններից և դրա անդրադարձից արժեթղթային ու պարտատոմսային շուկաներում:

Սրանք այն հարցերն են, որոնք ԱՄՆ-ի Կենտրոնական բանկը պետք է լուծի հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 17-ի իր հանդիպման ժամանակ:

Շատ վերլուծաբաններ սեպտեմբերին կանխատեսում են շուկաների աճ, սակայն հաշվի առնելով վերջին վայրիվերումները, որոշ տնտեսագետներ հավատացած են, որ Դաշնային կենտրոնական բանկը կհետաձգի իր որոշման կայացումը մինչեւ այս տարեվերջ։

XS
SM
MD
LG