Մատչելի հղումներ

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը այցելել է Սերբիա


Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կոչ է արել Սերբիային դադարեցնել նախկինում այս երկրի կազմի մեջ մտնող Կոսովոյի նկատմամբ պահանջներ ներկայացնելու փորձերը` փոխարենը կենտրոնանալով Եվրամիությանը միանալու ջանքերի վրա:

Չորեքաբթի օրը Բելգրադում Գվիդո Վեստերվելլեն ասել է, որ Կոսովոյի անկախությունը, որն արդեն ճանաչվել է 69 պետության կողից, արդեն իրականություն է դարձել, և Եվրամիության պաշտոնյաները ցանկանում են օժանդակել Բելգրադի և Պրիշտինայի միջև անմիջական բանակցություններ անցկացնելու գործում:

Անցած ամիս Արդարադատության միջազգային դատարանը (ԱՄԴ) որոշում էր ընդունել, որի համաձայն, 2008 թվականին Կոսովոյի կողմից ընդունված անկախության հռչակագիրը չի խախտում միջազգային իրավունքի նորմերը:

Դրանից հետո Սերբիան ՄԱԿ-ի ընդհանուր ժողովին ներկայացրել է նոր բանաձև Կոսովոյի վերաբերյալ, որում դատապարվում է Կոսովոյի կողմից ընդունված հռչակագիրը:

Նախարար Վեստերվելլեն քննադատել է Բելգրադին` վեճը Եվրոպական Խորհրդարանի փոխարեն միջազգային այս ատյանին ուղղելու համար:

XS
SM
MD
LG