Մատչելի հղումներ

Գերմանացի պաշտոնյան հեռանալու է ռասայական խտրականությանն առնչվող հայտարարություն անելու պատճառով


Գերմանիայի կենտրոնական բանկի խորհրդի անդամներից մեկը համաձայնվել է հեռանալ զբաղեցրած պաշտոնից այն բանից հետո, երբ հրապարակվել են մահմեդական ներգաղթյալների և հրեաների մասին նրա դիտողությունները:

Շատերի կարծիքով, «Գերմանիան վերացնում է ինքն իրեն» վերնագրով իր գրքում և դրա տպագրմանը նախորդող հարցազրույցի ընթացքում Թիլո Սառազինը հանդես է եկել ստորացնող մեկնաբանություններով:

Սարազինի համաձայն, մահմեդականները քայքայում են գերմանական հասարակությունը և սպառնում փոխել երկրի ոգին և մշակույթը իրենց ծնելիության բարձր ցուցանիշներով, ասիմիլացվել չկարողանալու կամ չցանկանալու շնորհիվ, կրթության բնագավառում ցածր ձեռքբերումների պատճառով:

Նա ասել է նաև, որ «բոլոր հրեաներն ունեն որոշակի գեն», որն իրենց տարբերակում է մյուս մարդկանցից:

Չնայած Սառազինի մեկնաբանություններն առաջացրել են հասարակության զայրույթը, այնուամենայնիվ, նրա գիրքը դարձել է բեսթսելեր:

Գերմանիայի կենտրոնական բանկը հայտարարել է, որ Սառազինն իր պաշտոնը լքելու է այս ամսվա վերջին:

XS
SM
MD
LG