Մատչելի հղումներ

Գերմանիայի նախագահի հրաժարականը


Գերմանիայի նախագահ Հորսթ Քոհլերը երկուշաբթի օրը անակնկալ հրաժարական ներկայացրեց

Գերմանիայի նախագահ Հորսթ Քոհլերը երկուշաբթի օրը անակնկալ հրաժարական ներկայացրեց՝ արտասահմանյան երկրներում տեղակայված ռազմական կարողությունները առեւտրական շահերի ծառայեցնելու շուրջ վերջերս իր կողմից կատարված հայտարարության պատճառով։

Ընդդիմադիր քաղաքական ուժերը քննադատել էին վերջերս Աֆղանստան կատարած այցի ժամանակ Քոհլերի հայտարարությունն այն մասին, թե արտահանումների վրա հենված Գերմանիայի տնտեսության համար հարկավոր կլինի արտերկրյա ռազմական գործողություններում երբեմն պաշտպանել տնտեսական շահեր։

Քոհլերը երկուշաբթի ներողություն էր խնդրել իր հայտարարության համար։

Ըստ Գերմանիայի օրենսդրության, երկրի խորհրդարանի վերին պալատը կնշանակի ժամանակավոր նախագահ՝ մինչեւ երկրի խորհրդարանի կողմից նոր նախագահաի ընտրությունը։

Քոհլերի խոսքերով, քաղաքական իր դաշնակից կանցլեր Անգելա Մերքելը տեղյակ է եղել հրաժարական ներկայացնելու իր որոշման մասին։

XS
SM
MD
LG