Մատչելի հղումներ

Գերմանացի նախարարը հրաժարական ներկայացրեց գրագողության մեղադրանքներով


Գերմանացի նախարարը հրաժարական ներկայացրեց գրագողության մեղադրանքներով
Գերմանացի նախարարը հրաժարական ներկայացրեց գրագողության մեղադրանքներով

Գերմանիայի պաշտպանության նախարար Կառլ-Թեոդոր ցու Գութենբերգը երեքշաբթի օրը հրաժարական է ներկայացրել՝ իր դոկտորական ատենախոսությունը գրելիս գրագողություն կատարելու մեղադրանքների պատճառով։

Ցու Գութենբերգն ասել է, որ այս հրաժարականն իր կյանքի «ամենացավալի քայլերից» է, սակայն սկանդալի պատճառով այլևս չի կարող իրականացնել իր պարտականությունները։

Բայրոյթի համալսարանի նախագահն անցյալ շաբաթ ասել է, որ ուսումնական այս հաստատությունը չեղյալ է հայտարարել նախարարին շնորհված դոկտորի գիտական աստիճանը, քանի որ Գութենբերգի ներկայացրած ատենախոսությունը խախտել է համալսարանի կողմից սահմանված կանոնները։

Նախարարը խոստովանել է իր աշխատանքում սխալներ թույլ տալու հանգամանքը, սակայն պնդել, որ դիտավորյալ գրագողություն չի կատարել։

Նախարարի դոկտորական ատենախոսության վերաբերյալ սկանդալը սկսվել է Գերմանիայի թերթերից մեկում հրապարակված հաղորդագրությունից, որի համաձայն նախարարն իր աշխատանքում պատճենել է այլ գիտնականների աշխատություններից մեծ հատվածներ՝ առանց դրանց պատշաճ հղում կատարելու։

Ներկայացված մեղադրանքների պատճառով Գութենբերգը ստացել է «Բարոն Կտրիր-և-Կպցրու» մականունը։

XS
SM
MD
LG