Մատչելի հղումներ

Գերմանիայի իշխանությունները փակել են Համբուրգում գտնվող մզկիթը


Գերմանիայի իշխանությունները փակել են այն մզկիթը, որը ժամանակին եղել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում իրագործված ահաբեկչական հարձակումները մշակողների հավաքատեղի:

Երկուշաբթի օրը երկրի հյուսիսում գտնվող Համբուրգ քաղաքի պաշտոնյաներն ասել են, որ «Թաիբա» մզկիթը և դրա հետ սերտ կապեր ունեցող արաբա-գերմանական մշակութային կենտրոնը դադարեցրել են իրենց գործունեությունը:

Համաձայն Գերմանիայի իշխանությունների, նրանք բավականին երկար ժամանակ են հետևել Համբուրգ քաղաքի Սուրբ Գեորգ շրջանի մզկիթին, որն առաջ կոչվում էր «Ալ Քիդս»:

Գերմանիայի լրատվամիջոցները հայտնել են, որ մահմեդական կասկածյալ զինյալները Ուզբեկստանում գտնվող ջիհադիստական ուսումնական կենտրոն մեկնելուց առաջ կրկին հանդիմպումներ էին կազմակերպում«Թաիբա» մզկիթում:

XS
SM
MD
LG