Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինայում շարունակվող քաղաքական խռովությունների շուրջ զբաղեցրած դիրքորոշման համար քննադատության է ենթարկել Եվրոպական Միությունը՝ ասելով, որ ԵՄ-ը, վերջինիս հետ ավելի մոտ հարաբերություններ ստեղծելու նպատակով Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու միջոցով, փորձում է ստեղծել «ազդեցության գոտիներ»:
Այս հայտարարությամբ Լավրովը հանդես է եկել Մոսկվայում՝ Գերմանիայի իր գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:
Ռուսաստանի արտգործնախարարի համաձայն, «ակնհայտ» է, որ դիվանագիտական հռետորաբանությունը չի կարող թաքցնել Ուկրաինայի վրա գործադրվող ճնշման հանգամանքը:
Գերմանիայի արտգործնախարար Շտայնմայերն իր հերթին նշել է, որ Ուկրաինան չպետք է վերածվի «աշխարհաքաղաքական շախմատի տախտակի», և որ այս երկիրը պետք է ինքնուրույն գտնի այնտեղ ծավալված քաղաքական ճգնաժամի լուծումը:
Հիշեցնենք, որ Եվրոպական Միությունը երկուշաբթի օրը հորդորել էր Ուկրաինայում ստեղծել նոր կառավարություն, ինչից հետո երկրում պետք է անցկացվեն ազատ և արդար նախագահական ընտրություններ:
Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարներն Ուկրաինայում նոր կառավարություն ստեղծելու և սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու մասին կոչով հանդես էին եկել Բրյուսելում այս շաբաթվա սկզբին անցկացված հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ:
Միացյալ Նահանգների սենատոր Ջոն ՄըքՔեյնը «Ամերիկայի Ձայն»-ին ավելի վաղ տված հարցազրույցում մտահոգություն էր արտահայտել Սոչիի օլիմպիական խաղերից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայում ձեռնարկվելիք քայլերի կապակցությամբ: