Մատչելի հղումներ

Գերմանացի ձիավարը պատմական հաղթանակ է տարել


Germany's Michael Jung celebrates his gold medal on his horse Sam during the Eventing Individual Jumping equestrian final victory ceremony at the London 2012 Olympic Games in Greenwich Park, July 31, 2012. REUTERS/Eddie Keogh (BRITAIN - Tags: SPORT O
Germany's Michael Jung celebrates his gold medal on his horse Sam during the Eventing Individual Jumping equestrian final victory ceremony at the London 2012 Olympic Games in Greenwich Park, July 31, 2012. REUTERS/Eddie Keogh (BRITAIN - Tags: SPORT O

Լոնդոնի օլիմպիական խաղերի ընթացքում մեդալների առավելագույն թիվը մինչ օրս նվաճել են Չինաստանն ու Միացյալ Նահանգները

Գերմանական մարզիկը Լոնդոնի օլիմպիական խաղերի չորրորդ օրվա ընթացքում ձիասպորտ մարզաձևում պատմական հաղթանակ է տարել:

Ձիավար Մայքլ Յունգը երեքշաբթի օրը նվաճել է ոսկե մեդալ՝ դառնալով եվրոպական, աշխարհի և օլիմպիական անհատական տիտղոսները նվաճած առաջին մարզիկը:

Կանոեի անհատական մրցումներում Ֆրանսիայի ներկայացուցիչ Թոնի Էստանգետը նվաճել է օլիմպիական երրորդ ոսկե մեդալը:

Չինատանն այս ընթացքում նույնպես նվաճել է ոսկե մեդալ՝ կանանց սինխրոն լող մարզաձևում:

Ամերիկացի Մայքլ Ֆելփսը երեքշաբթի երեկոյան կարող է դառնալ տղամար առաջին լողորդը, որը ոսկե մեդալ է նվաճել երեք օլիմպիական խաղ անընդմեջ: Ոսկե մեդալ նվաճելու դեպքում Ֆելփսի կողմի նվաճած օլիմպիական մեդալների թիվը կհավասարվի խորհրդային մարմնամարզուհի Լարիսա Լատունինայի կողմից նվաճած օլիմպիական բարձրագույն պարգևի թվին: Լատունինան սպորտում իր կարիերայի ընթացքում նվաճել է օլիմպիական ոսկե 18 մեդալ:

Լոնդոնի օլիմպիական խաղերի ընթացքում մեդալների առավելագույն թիվը մինչ օրս նվաճել են Չինաստանն ու Միացյալ Նահանգները:

Հայաստանի օլիմպիական հավաքականը մինչ օրս որևէ մրցանակ չի նվաճել:
XS
SM
MD
LG