ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսումներ էր կատարում ՄԱԿ-ում՝ միջազգային այս մարմնի տեսակոնֆերանսի համակարգ մուտք գործելու միջոցով:
Այս մասին հայտնել է Գերմանիայի առաջատար «Der Spiegel» պարբերականը, որի համաձայն այս տեղեկությունները կապ ունեն ԱՄՆ-ի ԱԱԳ-ի պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենի կողմից գաղտնի փաստաթղթերի «արտահոսքի» հետ:
«Der Spiegel»-ը սակայն չի նշել, թե արդյոք հրապարակված տեղեկությունները ստացվել են պարբերականի կողմի, թե անմիջապես Սնոուդենից:
Ըստ պարբերականի, ՄԱԿ-ի ներքին տեսակոնֆերանսի համակարգի գաղտնալսումներն կատարվել են 2012 թվականի կեսերին, իսկ գաղտնալսումների իրականացման առաջին երեք շաբաթվա ընթացքում հավաքագրված փաստաթղթերի թիվն աճել է 12-ից մինչև 458-ը:
Գերմանական պարբերականի վկայությամբ, ԱՄՆ-ի ԱԱԳ-ի փաստաթղթում նշված է եղել դեսպանատներում և հյուպատոսություններում գաղտնալսման սարքերի առկայության «ամեն կերպ գաղտնի պահելու» անհրաժեշտության մասին՝ «գաղտնալսվող դիվանագիտական ներկայացուցչությունների երկրների հետ հարաբերությունների վատթարացումից խուսափելու համար»:
ԱՄՆ-ի իշխանությունները դեռևս որևէ մեկնաբանություն չեն ներկայացրել «Der Spiegel»-ի զեկույցի կապակցությամբ: