Մատչելի հղումներ

Վրաստանի վարչապետն իրավահաջորդի անունն է հայտնել


Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվինին որպես իր իրավահաջորդ առաջարկել է նշանակել մոտ դաշնակից, երկրի ներքին գործերի նախարար Իրաքլի Ղարիբաշբլիին
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվինին որպես իր իրավահաջորդ առաջարկել է նշանակել մոտ դաշնակից, երկրի ներքին գործերի նախարար Իրաքլի Ղարիբաշբլիին

Վարչապետ Իվանիշվիլին ավելի վաղ հայտարարել էր իր պաշտոնը գալիք մի քանի շաբաթվա ընթացքում՝ Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի նոյեմբերի 17-ին կայանալիք երդմնակալության արարողությունից հետո, լքելու մտադրության մասին

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվինին որպես իր իրավահաջորդ առաջարկել է նշանակել մոտ դաշնակից, երկրի ներքին գործերի նախարար Իրաքլի Ղարիբաշբլիին:

Վարչապետ Իվանիշվիլին ավելի վաղ հայտարարել էր իր պաշտոնը գալիք մի քանի շաբաթվա ընթացքում՝ Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի նոյեմբերի 17-ին կայանալիք երդմնակալության արարողությունից հետո, լքելու մտադրության մասին:

Նախկին Խորհրդային Միության երկրների Վրաստանում վարչապետն այժմ ունի ամենալայն իրավասությունները, ինչը հնարավոր էր դարձել երկրում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելուց հետո: Այս բարեփոխումների արդյունքում վարչապետին են փոխանցվել երկրի նախագահին նախկինում վերապահված բազմաթիվ իրավասություններ:

Ղարիբաշվիլիի թեկնածությունը դեռևս պետք է ներկայացվի Վրաստանի խորհրդարանին և հաստատվի նորընտիր նախագահ Մարգվելաշվիլիի կողմից: Երկու այս քայլերը սակայն համարվում են ձևական, քանի որ վարչապետ Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» դաշինքը գերիշխող դիրք է զբաղեցնում երկրի խորհրդարանում, իսկ երկրի նորընտիր նախագահը Իվանիշվլիի դաշնակիցներից է:

Վրաստանի վարչապետ Իվանիշվիլին, որը երկրի քաղաքական ասպարեզ մուտք է գործել երկու տարի առաջ՝ գործարար աշխարհում 5,3 միլիարդ դոլարի կարողություն ստեղծած կարիերայից հետո, ասել է, որ մրցակից Սահակաշվլիի քաղաքական ասպարեզից հեռանալուն պես «իր գործն արված է»: Իվանիշվիլին սակայն շարունակելու է Վրաստանում պահպանել քաղաքական մեծ ազդեցություն:
XS
SM
MD
LG