Մատչելի հղումներ

Լեռնային Ղարաբաղի պատերազմի արձագանքը Վրաստանում


Georgia Orthodox Christmas
Georgia Orthodox Christmas

Զազա Ցուլաձե

Ծայրահեղ լարված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ինքնըստինքյան համապատասխան արձագանքներ է առաջ բերել Վրաստանի հայ եւ ադրբեջանական համայնքների շրջանում: Վրաստանի համապատասխան մասերում, համայնքների ներկայացուցիչներու կամավորները պատրաստակամություն են հայտնել,անհրաժեշտության դեպքում , գնալ պայքարելու հակամարտության գոտում:

«Ջավախքում բնակվող հարյուրավոր հայեր պատրաստ են մեկնել Արցախ, առաջին իսկ կոչով», - ասել է ազատ արձակված «Միացյալ Ջավախք» կազմակերպության առաջնորդ Վահագն Չախալյանը: 2008 թ.-ին նրան ձերբակալել էին՝ զենք պահելու եւ զանգվածային միջոցառումներ կազմակերպելով, հասարակական կարգը խախտելու համար: Նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, բայց համաներմամբ 2013 թ-ին ազատ էր արձակվել:

«Մենք գտնում ենք, որ սա Ադրբեջանի կողմից արդարացի պատերազմ է, եթե անհրաժեշտ է օգնել, ապա մենք պատրաստ ենք պատերազմի», - այս մասին հայտարարություն է արել Ալի Բաբաեւը, ով ադրբեջանցիներին պատկանող «Ազգային Կոնգրես» կազմակերպության ղեկավարն է: Ըստ Կոնգրեսի, հազար Վրաստանի քաղաքացի ադրբեջանցիներ Մառնեուլի եւ Գարդաբանի շրջանում պատրաստակամություն են հայտնել կամավոր մեկնելու Ղարաբաղ:

Վրաստանի հետախուզության նախկին ղեկավար, Միացյալ Նահանգներում նախկին դեսպան Բաթու Քութելիան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը եւ այլ վտանգներ քննության են առնվել Վրաստանի Անվտանգության խորհրդի գաղտնի փաստաթղթում:

«Հնարավոր այս սպառնալիքը անակնկալ չէր: Վրաստանն ունի անվտանգության քաղաքականության պլանավորման համակարգ, որը հիմնված է սպառնալիքի գնահատման փաստաթղթի վրա: Այն գաղտնի փաստաթուղթ է։ Բայց փաստաթղթից որոշ հատվածներ տպագրվել են։ Այս փաստաթուղթը, իրադարձությունների նման մի զարգացում կանխատեսում էր։ Փաստաթուղթը նաեւ քննարկում է հնարավոր արդյունքները եւ Վրաստանի դիրքորոշումները, որոնց այն պետք է հետամուտ լինի: Գոյություն ունեն նաեւ մեր շահերից բխող որոշակի լծակներ», - ասել է Քութելիան:

Էթնիկ ադրբեջանցիները եւ հայերը կազմում են Վրաստանի բնակչության 15 տոկոսը: Այս երկու համայնքները ակտիվորեն ներգրավված են եղել ղարաբաղյան պատերազմի տարիներին, 1992-94 թթ-ին,հատկապես պատերազմի քարոզարշավներում: Ղարաբաղում զոհված 54 ջավախահայերին նվիրված մի հուշարձան կա Ջավախքում, ինչպես նաեւ՝ Հայաստանի մայրաքաղաք Երեւանի մերձակայքում, Պռոշյան գյուղի մոտ: 1992 թ-ի մայիսին Ղարաբաղի Շուշի քաղաքում աչքի է ընկել ծնունդով Թբիլիսիից հայ գեներալ Արտուշ Թադեւոսյանը, որի համար նա ներկայացվել է «Արցախի հերոս» կոչմանը:

Թե Վրաստանի քաղաքացի ծագումով քանի ադրբեջանցի է զոհվել Ղարաբաղյան պատերազմի ընթացքում, ճշգրիտ տվյալները անհասանելի են: Սակայն, ադրբեջանական շրջաններում յուրաքանչյուր տարի փետրվարի 25-ին նշվում է 1992 թ-ի Խոջալուի դեպքերի տարելիցը, որի ընթացքում ավելի քան 600-ադրբեջանցիներ են զոհվել: Այս տարի, մեծածավալ միջոցառումը Մառնեուլում տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիեւայի հովանու ներքո:

Ըստ վրացի մասնգետ Իրաքլի Միրզիաշվիլու, Ղարաբաղյան հակամարտությունը կարևոր նշանակություն ունի Վրաստանի համար.

«Ինչպես կարող է ղարաբաղյան պատերազմը ազդել մեր երկրի վրա: Երկուսն էլ մեր մոտակա հարեւան երկրներն են, կան բազմաթիվ կապեր, Սկսած, մեր համաքաղաքացիներից, և՛ էթնիկ հայերից, և՛ ադրբեջանցիներից: այդ ամենը կարող է ազդել ռազմավարական ու անվտանգության խնդիրների վրա», - ասել է Միրզիաշվիլին:

Անվտանգության վերաբերյալ Վրաստանի բոլոր պետական փաստաթղթերը ընդգծում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանըեւ սպառնալիք Վրաստանի համար:

Ղարաբաղյան պատերազմի մեջ նաեւ ներգրավելու իր պատրաստակամությունն է հայտնել Ուկրաինայում գործող զինյալների «Վրացական լեգեոն» խումբը: Լեգեոնի հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին նշել է, որ «ռուս-ադրբեջանական հակամարտության դեպքում» լեգեոնը պատրաստ է աջակցել ադրբեջանական ժողովրդին «օկուպացված տարածքների» վերադարձի գործում:

Հետաքրքրական է, որ Վրաստանը, թեեւ սահմանակից չէ ղարաբաղյան հակամարտության գոտուն, սակայն շատ մոտ է այդ տարածքին Թեքալիս գյուղի մոտ, որտեղ հատվում են Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանագծերը, և դեռևս Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակաշրջանից սահմանին հարակից տարածքները ականապատված եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի կողմից:

XS
SM
MD
LG