Մատչելի հղումներ

Հանցագործ խմբի վրացի ղեկավարը ձերբակալվել է Իսպանիայում


Իսպանիայի դատարաններից մեկը հանցագործ մի խմբի վրացի ղեկավար Զախար Կալաշովին դատապարտել է ավելի քան 7 տարվա ձերբակալության եւ 25 միլիոն դոլար տուգանքի, դրամների լվացման համար։

Իսպանիայի դատարաններից մեկը հանցագործ մի խմբի վրացի ղեկավար Զախար Կալաշովին դատապարտել է ավելի քան 7 տարվա ձերբակալության եւ 25 միլիոն դոլար տուգանքի, դրամների լվացման համար։

Կալաշովը ներդրումներ է կատարել Իսպանիայի անշարժ գույքի եւ բիզնեսի բնագավառում, ջանալով թաքցնել նախկին Խորհրդային Միությունում ապօրինի գործարքներից շահած միլիոնավոր դոլարների իր եկամուտը։

Կալաշովը ձերբակալվել էր 2006 թվականին, Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղից նրան փոխադրել էին Իսպանիա, ուր եւ ձերբակալվել էր։ Երեքշաբթի օրը Մադրիդի դատարանի հայտարարած նոր օրենքի համաձայն, նա կխուսափի Իսպանիայում բանտարկված մնալու հավանականությունից, սակայն իշխանությունները նրան կհանձնեն Վրաստանի կառավարությանը, որը տարիներ առաջ քրեական մեղադրանքներ է հարուցել նրա դեմ։

XS
SM
MD
LG