Մատչելի հղումներ

Վրաստանում 20 մարդ ձերբակալվել է հօգուտ Ռուսաստանի լրտեսության մեղադրանքով


Վրաստանում 20 մարդ ձերբակալվել է հօգուտ Ռուսաստանի լրտեսության մեղադրանքով

Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է երկրի 20 քաղաքացու՝ հօգուտ Ռուսաստանի լրտեսական գործունեություն իրականացնելու մեղադրանքով։

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ, ձերբակալվածները գործունեություն են իրականացրել հօգուտ Ռուսաստանի ռազմական Գլխավոր հետախուզական վարչության։

«Interpressnews» վրացական լրատվական գործակալության համաձայն, կասկածյալները տեղեկություններ են հավաքել Վրաստանի ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների մատակարարման ընթացակարգերի, ինչպես նաև Վրաստանի իրավապահ և անվտանգության գործակալությունների բարձրաստիճան ղեկավարների մասին։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը չի հաստատում, ոչ էլ հերքում է այդ հաղորդագրությունները, սակայն հայտնել է, որ հաջորդ ուրբաթ օրն անցկացվելու է ձերբակալություններին նվիրված հանդիպում մամուլի հետ։ Հանոյում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ տեղեկացված չէ ձերբակալությունների մասին և հավելել, որ «խնդիրը Վրաստանի քաղաքացիներին է վերաբերում»։

XS
SM
MD
LG