Մատչելի հղումներ

Վրաստանը տուգանքներ է սահմանում Ստալինին հուշարձաններ կանգնեցնելու համար


Գործող օրենքում փոփոխությունների իրականացման անհրաժեշտություն է ծագել Վրաստանում Իոսիֆ Ստալինի արձանների վերականգնման դեպքերի պատճառով

Վրաստանի խորհրդարանը երկրում գործող «Ազատության խարտիա» օրենքի փոփոխություններ է ընդունել, որոնց համաձայն կոմունիստական կամ ֆաշիստական խորհրդանշաններ տարածող անձանց նախատեսվում է զգուշացնել, ապա, խախտումը կրկնելու դեպքում՝ տուգանել մոտ 600 դոլար կազմող գումարով:

Վրաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչները, որոնք հեղինակել են օրենքում իրականացված փոփոխություններն ասել են, թե գործող օրենքում փոփոխությունների իրականացման անհրաժեշտություն է ծագել Վրաստանում Իոսիֆ Ստալինի արձանների վերականգնման դեպքերի պատճառով:

Փոփոխությունների համաձայն, կոմունիստական և ֆաշիստական խորհրդանիշներն արմատախիլ անելու մասին որոշումների ընդունմամբ կզբաղվի Վրաստանի ներքին գործերի նախարարության կազմում ստեղծված հատուկ հանձնաժողովը, որի աշխատանքում ներգրավված կլինեն Վրաստանի խորհրդարանական ֆրակցիաների ներկայացուցիչները:
XS
SM
MD
LG