ԱՄՆ-ի նախկին նախագահ, Ջորջ Բուշ ավագը սափրել է գլուխը՝ ի նշան համերաշխության ԱՄՆ-ի գաղտնի ծառայության աշխատողներից մեկի հիվանդ երեխայի հետ:
Ջորջ Բուշ ավագի մամուլի քարտուղարի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, Միացյալ Նահանգների 89-ամյա նախկին նախագահն այդ քայլին գնացել է այս շաբաթ ավելի վաղ՝ Մեն նահանգի Քենենբանքպորտ բնակավայրի մոտակայքում գտնվող իր ամառանոցում:
Ջորջ Բուշ ավագը նկատել էր, որ իրեն պաշտպանող ծառայությունն իրականացնող Գաղտնի ծառայության մի քանի գործակալ սափրել են գլուխները՝ ի աջակցություն իրենց գործընկերներից մեկի երկամյա որդուն, որը լեյկեմիայի դեմ բուժում է անցնում, ինչի հետևանքով երեխայի մազերը թափվել են: Դա տեսնելով՝ նախկին նախագահը ևս որոշել է նույն քայլին դիմել։
Բուշ ավագի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ լեյկեմիայով տառապող երեխայի անունը Փեթրիք է:
Ջորջ Բուշ ավագն ու իր տիկին Բարբարան 60 տարի առաջ կորցրել են իրենց երկրորդ երեխային՝ Ռոբին Բուշին, որը մահացել էր նույն հիվանդությունից չորս տարեկան հասակում:
Փոքրիկ Փեթրիքին բուժելու համար անհրաժեշտ միջոցների հավաքին օգնելու համար նախկին նախագահի պաշտպանությունն իրականացնող գործակալները ստեղծել են «Փեթրիքի ընկերներ»՝ www.patrickspals.org կայքը: