Ժնևում ավարտվել են Ուկրաինայի հարցի շուրջ քառակողմ բանակցությունները, որոնց արդյունքներով, ըստ ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտգործնախարարների, ձեռք է բերվել Ուկրաինայում լարվածության նվազեցման շուրջ պայմանավորվածություն:
Ըստ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, բոլոր կողմերը եկան ստեղծված իրավիճակի լարվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին եզրակացության:
Բանագնացները, ըստ Լավրովի, համաձայնություն են ձեռք բերել այն մասին, որ Ուկրաինայի ճգնաժամից դուրս գալու գործընթացը պետք է առաջնորդի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, բացի այդ, հորդորել է Ուկրաինայում մեկնարկել ազգային համապարփակ երկխոսության, երկրի ապակենտրոնացման, ինչպես նաև այս երկրում ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդմանն ուղղված գործընթացներ:
Ռուսաստանի արտգործնախարարն ասել է նաև, որ բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են անօրինական զինյալ խմբավորումներին դիմել զենքը վայր դնելու և վերջիններիս կողմից գրավված շենքերը տեղական իշխանություններին հանձնելու կոչով, ինչպես նաև համաներում շնորհել Ուկրաինայի կառավարության դեմ ապստամբության մեջ մասնակցած ռուսաստանամետ ցուցարարների հիմնական մասին:
Սերգեյ Լավրովը, բացի այդ, նշել է, որ բանակցությունների կողմերը ձեռք են բերել այս ձևաչափերով հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն:
ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին իր հերթին նշել է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն Ուկրաինայի արևելյան քաղաքների փողոցներում գործող զինյալների զինաթափման և լարվածություն նվազեցնելու նպատակով դիտորդների տրամադրման մասին:
«Մենք քրտնաջան աշխատանք ենք տարել: Մենք աշխատել ենք բարեխղճորեն», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարը:
Ժնևյան բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի արտգործնախարարները, ինչպես նաև Եվրոպական Միության դիվանագետները: Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայի արևելքում ձևավորված ճգնաժամը: