Ֆրանսիական ուժերը եւ Փղոսկրի Ափի այն ուժերը, որոնք աջակցում են միջազգայնորեն ճանաչված ընտրություններում հաղթանակ տարած Ալասան Օութարային, նախկին նախագահ Լորենթ Գբագբոյին հայտնաբերել են նախագահական պալատի բունկերներում պատսպարված։ Գրոհն իրականացվել է հրասայլերի եւ ուղղաթիռների մասնակցությամբ։
Գբագբոյի ձերբակալությունը վերջ է դնում այս երկրում արդեն 4 ամիս շարունակվող քաղաքական փակուղուն։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ մինչ այդ, Գբագբոյին հավատարիմ ուժերը ծանր հրետանի եւ ականանետներ են կիրառել ընդդեմ մայրաքաղաք Աբիջանում ՄԱԿ-ի առաքելության գրասենյակների եւ նոր նախագահի հաստատության շենքի։
Գբագբոն չի ընդունում ընտրություններում իր պարտությունը, չնայած այն հանգամանքին, որ Օութարայի հաղթանակը պաշտոնապես ճանաչվել է ՄԱԿ-ի կողմից։